Լրահոս

05.08.2013 15:59


Թիվ 38 ընտրատարածքում սկսվել է թեկնածուների առաջադրումը

Թիվ 38 ընտրատարածքում սկսվել է թեկնածուների առաջադրումը

Այսօրվանից սկսվել է ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում ընտրություններում թեկնածուների առաջադրումը։ Այն տևելու է մինչև օգոստոսի 25–ը։

Ընտրողների ցուցակը տեղամասային կենտրոնում բոլորի համար տեսանելի տեղում կփակցվի օգոստոսի 20–ին։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 1–ին և կտևի մինչև սեպտեմբերի 27–ը։

Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ–ական պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցվել էին Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ։

Վահե Հակոբյանն էլ մարզպետ էր նշանակվել նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո, որին նախորդել էին նրա տան մոտ տեղի ունեցած հայտնի կրակոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը