Լրահոս

05.08.2013 19:36


Հետաձգվող չվերթի ուղևորներին խոստացել են մեկնել 2099 թ.-ին

Հետաձգվող չվերթի ուղևորներին խոստացել են մեկնել 2099 թ.-ին

Միջադեպը տեղի է ունեցել Ժնևի օդանավայանում, երբ «easyJet»-ի հետաձգվող չվերթներից մեկի ուղևորներին հաղորդագրություն է ուղարկվել, որ չվերթը իրականացվելու է 2099թ. հուլիս 29-ին՝ ժամը 11:00-ին: Հաղորդագրության մեջ ավիաընկերությունը ներողություն էր խնդրել իր ուղևորներից պատճառած անհարմարությունների համար՝ խոստովանելով, որ ամեն օր տրամադրելու է իր ուղևորներին 3-անգամյա սնունդ, հյուրանոցային համար և 2 անվճար միջազգային զանգ: Որոշ լրատվամիջոցներ հաշվարկել են, որ այդ դեպքում ավիաընկերությունը մինչև 2099թ. ստիպված կլիներ ծախսել մոտ 6 մլն ֆունտ ստեռլինգ յուրաքանչյուր ուղևորի համար։ Սակայն որոշ ժամանակ անց ավիաընկերության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ տեղի է ունեցել համակարգչային սխալ:

Այս խորագրի վերջին նյութերը