Աշխարհ

05.08.2013 22:35


Կինը բռնել է ամուսնուն կիսավարտիքից և կանխել ինքնասպանությունը

Կինը բռնել է ամուսնուն կիսավարտիքից և կանխել ինքնասպանությունը

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Չինաստանում. 45-ամյա չինացի Վան Լին փորձել է վերջ տալ իր կյանքին երկար ժամանակ գործազուրկ լինելու պատճառով: Սակայն ինքնասպանության փորձը չի հաջողվել, քանի որ կինը՝ Լինգ Սուն, ով նկատել էր ամուսնու հոգեբանական ծանր վիճակը, վերջին վայրկյանին հասցրել է կիսավարտիքից բռնել պատուհանից նետվելու փորձ իրականացրած ամուսնուն:

Ականատեսները, լսելով բղավոցները և տեսնելով 6-րդ հարկում պատուհանից կախված տղամարդուն և նրա կնոջը, փրկարարներ են կանչել, և արդեն 20 րոպե անց ամուսնական զույգը փրկված էր:

Այս խորագրի վերջին նյութերը