Լրահոս

05.08.2013 14:57


Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի օգոստոսի 10-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը:
Օգոստոսի 10-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Օգոստոսի 10-ին` ժամը 19:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ–ի ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ–ի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Օգոստոսի 11-ին և 12-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ազգային հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում:
Օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Ալբանիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին կանցկացնի վերջին մարզումը:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:45-ին, Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը