Քաղաքական

05.08.2013 14:48


Արման Մուսինյան. «Պետք է պատասխանատվության ենթարկվեն սադրանքը հրահրած անձինք». (տեսանյութ)

Արման Մուսինյան. «Պետք է պատասխանատվության ենթարկվեն սադրանքը հրահրած անձինք». (տեսանյութ)

Մինչ Վերաքննիչ դատարանում ընթանում է Կոնգրեսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը, դատարանի մոտ հավաքվել են բազմաթիվ մարդիկ, ովքեր պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ դադարեցնել քաղաքական հետապնդումը Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների՝ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի նկատմամբ:

Դատարանի մոտ է նաեւ Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը: Նա iLur.am-ի հետ զրույցում նշեց, թե քանի որ այս գործը ակնհայտ քաղաքական է, ապա իր միակ ակնկալիքն այն է, որ, ի վերջո, արդարադատությունն իր մեջ գտնի բավարար չափով արժանապատվություն՝ կայացնելու արդար վճիռ, տղաների վրայից հանի բոլոր մեղադրանքները, եւ պատասխանատվության ենթարկվեն սադրանքը հրահրած անձինք:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը