Տարոն Մարգարյանին կընտրեն, եթե հետ վերցնի իրենց բակը բարեկարգելու խոստումը
Քաղաքացի Արայիկ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի էջում.
«Հարգելի պրն Մարգարյան,
Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բ-1 թաղամասի 64 շենքում: Մինչև մայիսի 5-ը այն երևանյան միջին վիճակագրական բակ էր` ավտոտնակներով շրջապատված, աղբի թեթև <>, բնակիչների կողմից տնկած ու նրանց ջանքերով խնամվող ծառերով ու խաղահրապարակի բացակայությամբ իրենց օրը մթնեցնող երեխաներով: Սակայն մոտեցան ավագանու ընտրությունները, և ինչպես նման դեպքերում է լինում, ակտիվացան բնակիչների մասին մտածողներն ու զոռ տալով իրենց երևակայությանը՝ եկան մեր բակ ու խոստումներ շռայլեցին: Թեև մեր բակում դրանք շատ չհնչենցին, ընդամենը երեքը` ԿՓՈԽԵՆՔ ԵԶՐԱՔԱՐԵՐԸ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԿԱՌՈՒՑԵՆՔ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏ ՈՒ ՀԱՐԵՎԱՆ ՇԵՆՔԻ ԲԱԿԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ ԿԴԱՌՆԱ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ: Այդպես էլ եղավ` հենց նույն օրը բեռնատարները բերեցին նոր եզրաքարեր, ավտոտնակների տանիքները ծածկվեցին խճաքարով, իսկ հարևան բակի չօգտագործվող տարածքում սկսվեց մի գործընթաց, որի արդյունքը (պատին փակցված պլանի համաձայն) պետք է խաղահրապարակ լիներ: Բայց մայիսի 5-ն անցավ ու իր հետ տարավ բոլոր աշխատողներին: Ու հիմա մեր բակում նոր եզրաքարերը տեղադրված են, սակայն հները քանդելուց ու նորերը տեղադրելուց հետո մնացել են քանդած ասֆալտի հսկայական բեկորներ, ավտոտնակների տանիքը, որտեղ մինչև մայիսի 5-ը երեխաները լավից-վատից կարողանում էին ֆուտբոլ խաղալ այժմ ծածկված է ավազով ու խճաքարով, իսկ հարևան բակի ազատ տարածքը զբաղեցված է շինարարական աղբով: Հարգելի պարոն Մարգարյան, ես խոստանում եմ, որ հաջորդ անգամ մեր բակի բոլոր բնակիչները միաձայն ձեզ կընտրեն, եթե խոստանաք, որ մեր բակում այլևս ոչ մի աշխատանք չեք իրականացնի ու հետ կվերցնեք մեր բակը բարեկարգելու ձեր խոստումը:
Հարգանքներով` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 թաղամասի 64 շենքի բնակիչ Ա. Մարգարյան»։
Տարոն Մարգարյանին կընտրեն, եթե հետ վերցնի իրենց բակը բարեկարգելու խոստումը
Քաղաքացի Արայիկ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի էջում.
Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բ-1 թաղամասի 64 շենքում:
Մինչև մայիսի 5-ը այն երևանյան միջին վիճակագրական բակ էր` ավտոտնակներով շրջապատված, աղբի թեթև <>, բնակիչների կողմից տնկած ու նրանց ջանքերով խնամվող ծառերով ու խաղահրապարակի բացակայությամբ իրենց օրը մթնեցնող երեխաներով:
Սակայն մոտեցան ավագանու ընտրությունները, և ինչպես նման դեպքերում է լինում, ակտիվացան բնակիչների մասին մտածողներն ու զոռ տալով իրենց երևակայությանը՝ եկան մեր բակ ու խոստումներ շռայլեցին: Թեև մեր բակում դրանք շատ չհնչենցին, ընդամենը երեքը` ԿՓՈԽԵՆՔ ԵԶՐԱՔԱՐԵՐԸ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԿԱՌՈՒՑԵՆՔ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏ ՈՒ ՀԱՐԵՎԱՆ ՇԵՆՔԻ ԲԱԿԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ ԿԴԱՌՆԱ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ:
Այդպես էլ եղավ` հենց նույն օրը բեռնատարները բերեցին նոր եզրաքարեր, ավտոտնակների տանիքները ծածկվեցին խճաքարով, իսկ հարևան բակի չօգտագործվող տարածքում սկսվեց մի գործընթաց, որի արդյունքը (պատին փակցված պլանի համաձայն) պետք է խաղահրապարակ լիներ: Բայց մայիսի 5-ն անցավ ու իր հետ տարավ բոլոր աշխատողներին: Ու հիմա մեր բակում նոր եզրաքարերը տեղադրված են, սակայն հները քանդելուց ու նորերը տեղադրելուց հետո մնացել են քանդած ասֆալտի հսկայական բեկորներ, ավտոտնակների տանիքը, որտեղ մինչև մայիսի 5-ը երեխաները լավից-վատից կարողանում էին ֆուտբոլ խաղալ այժմ ծածկված է ավազով ու խճաքարով, իսկ հարևան բակի ազատ տարածքը զբաղեցված է շինարարական աղբով:
Հարգելի պարոն Մարգարյան, ես խոստանում եմ, որ հաջորդ անգամ մեր բակի բոլոր բնակիչները միաձայն ձեզ կընտրեն, եթե խոստանաք, որ մեր բակում այլևս ոչ մի աշխատանք չեք իրականացնի ու հետ կվերցնեք մեր բակը բարեկարգելու ձեր խոստումը: