941 խոշոր կազմակերպություններից աուդիտ չի անցել 311–ը
ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Այսօրվա ասուլիսին այդ արդյունքները լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը: Այդ տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից. 1. 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 2. 203 կազմակերպություն չի ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 3. 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել: Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
941 խոշոր կազմակերպություններից աուդիտ չի անցել 311–ը
ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Այսօրվա ասուլիսին այդ արդյունքները լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը:
Այդ տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից.
1. 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
2. 203 կազմակերպություն չի ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
3. 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:
Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: