Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստները դիմել են ՄԻՊ–ին
Երևանի քաղաքապետարանի դիմաց արդեն 11-րդ օրն անժամկետ նստացույց հայտարարած երեք ակտիվիստներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Վերջիններս դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ հետևյալ պահանջով. «Նստացույցի ընթացքում քաղաքապետարանի կողմից վարչական համալիրի դիմացի խոտածածկը գրեթե ամեն օր ջրվել է, տարածքը մշտապես խոնավ է եղել կիզիչ արևի պայմաններում, ինչի արդյունքում օրվա որոշ ժամերին անգամ անհնար է նստել մայթին: Եղել են օրեր, երբ խաչմերուկի հենց այդ հատվածում գիշերային ժամերին լուսավորությունն անջատել են, Ոստիկանությունն էլ ապօրինաբար թույլ չի տվել վրան տեղադրել: Այսպիսով՝ մենք նստացույցը մինչ այսօր անց ենք կացրել խոնավության ու կիզիչ արևի տակ։ Մենք պահանջում են թույլատրել վրանի տեղադրումը, ինչպես նաև կենսական պայմաններն արհեստականորեն չբարդացնել»:

7or.am