Փաստաբանը միջնորդել է վերացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը. դատարանը մերժել է
Այսօր՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:
Նիստին ներկա են բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Դատական այսօրվա նիստում Տիգրան Առաքելյանը միջնորդել է իր համար նոր պաշտպան ներգրավել գործում՝ փաստաբան ՄուշեղՇուշանյանին։
Տ. Առաքելյանը հայտարարել է նաև.
–Ամբողջովին շինծու գործ են սարքել, նույնիսկ բնապահպանական խնդիր է առաջացել, ծառը կտրում են, թուղթ են սարքում, որ իրենք այսպես օգտագործեն։
Նա միջնորդել է նաև որպես վկա գործում ներգրավել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին.
–Ընդամենը մե՛կ վկայի՝ Ալիկ Սարգսդյանին է պետք բերել դատարան։ Նրան բերեք, հարցաքննեք, և ես խոստանում եմ, որ այս գործը շատ արագ կավարտվի,–ընդգծել է Տ. Առաքելյանը։
Դատական նիստում ամբաստանյալները բացարկ չեն հայտնել դատախազին՝ բացատրելով, որ ով էլ լիներ նրա փոխարեն, նույն կամակատարն էր լինելու։
Ի դեպ, 4 օրից կլրանա Տիգրան Առաքելյանի՝ կալանքի տակ գտնվելու 2 տարին։ Փաստաբան Շուշանյանը նրան կալանքի տակ պահելու ոչ մի հիմք չի տեսնում։
–2011թ. օգոստոսի 9–ից Տիգրան Առաքելյանն անազատության մեջ է։ Նրան կալանքի տակ պահելու տևողությունը անցել է բոլոր ողջամիտ սահմանները և չի հետապնդում որևէ իրավաչափ շահ։ Միջնորդում եմ խափանման միջոց կալանքը վերացնել և Տիգրան Առաքելյանին ազատ արձակել,–նշել է փաստաբանը։
Այս միջնորդությանը, սակայն, դատախազն առարկել է՝ այն համարելով չհիմնավորված։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալուց հետո հայտարրաել, որ մերժում է միջնորդությունը։
Փաստաբանը միջնորդել է վերացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը. դատարանը մերժել է
Այսօր՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:
Նիստին ներկա են բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Դատական այսօրվա նիստում Տիգրան Առաքելյանը միջնորդել է իր համար նոր պաշտպան ներգրավել գործում՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանին։

7or.am