Լրահոս

05.08.2013 12:24


Լարված իրավիճակ «Հայփոստ»-ի 0012 փոստային բաժանմունքի մոտ

Լարված իրավիճակ «Հայփոստ»-ի 0012 փոստային բաժանմունքի մոտ

shamshyan.com–ից տեղեկանում ենք, որ այս պահին Արաբկիր վարչական շրջանի «Հայփոստ» ՓԲԸ 0012 փոստային բաժանմունքի մոտ են հավաքվել 150-ից ավելի թոշակառուներ, ովքեր անակնկալի են եկել: Թոշակառուները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնում էին, որ արդեն քանի օր է՝ հեռուստատեսությամբ հայտարարվում է, որ ամսի 5-ին՝ ժամը 07:00-ից թոշակը բաժանվելու է, սակայն այս պահին «Հայփոստ»-ը հսկող ոստիկանության աշխատակիցը արգելում է մարդկանց մուտքը «Հայփոստ», քանի որ իրենց ասել են, որ ցուցակները դեռ չեն ստացել: Մարդիկ արդարացիորեն բարձրաձայնում են, որ թոշակները պետք է ստանային դեռ օգոստոսի 1-ին, սակայն այսօր ամսի 5-ն է, և նույնիսկ ցուցակները դեռ պատրաստ չեն: Իսկ ներսից էլ ռուսի նման պատասխանում են՝ «պոսլե զավտրա»: Ու հիմա հավաքվածները, որոնց մեջ կան նաև հաշմանդամներ, սպասում են, որ եթե մինչև ժամը 12:00-ը թոշակները չբաժանվեն, որոնք, ըստ նրանց, չնչին գումար են, ապա ոտքով գնալու են ՀՀ նախագահի նստավայր: «Հայփոստ»-ի աշխատակցուհին ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատել է, որ պատճառը ցուցակների ուշացումն է: Ցուցակների համար պատասխանատուն Սոցիալական ապահովության նախարարությունն է, սակայն ստացվում է, որ Սոցապի չինովնիկները «ուղտի ականջում» քնած են կամ էլ ամառվա այս տապին իրենց հետույքներն են մաշեցնում դուբայներում և անթալյաներում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը