Կարծիք

05.08.2013 11:57


Աշոտ Ադամյան.

Աշոտ Ադամյան.

Ցանկացած ընդվզում, որն առաջնորդված է գիտակցությամբ և արժանապատվությամբ, ողջունելի է:
Քաղաքացիական գիտակցության արթնացումը ևս, որքան էլ ոմանք աղաղակեն, որ քաղաքացիականը քաղաքականության հետ կապ չունի... եղբայր, հա, ձեր ասածն է՝ չունի... դուք արթնացեք, թող չունենա:
Վերջին ժամանակները կարելի է բնութագրել որպես մասնագիտացված ընդվզումների շրջան... արհմիություններ չունեցողն այդ օրը պետք է ընկնի:
Սրա հետ մեկտեղ, նկատվում է համընդհանուր բողոքականության ակտիվացում և, միաժամանակ, մարգինալացում՝ վարորդները կապ չունեն ազատամարտիկների հետ, տրանսպորտականները՝ քաղբանտարկյալների, թոշակառուները՝ աշխատանք ունեցողների, ատամնաբույժները՝ գիտնականների և այլն, և այլն...
Եթե մեր Հայաստանն արդեն հաղթահարած լիներ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ, ԹԱՓԱՆՑԻԿԸ, սա կարող էր շատ նորմալ դիտվեր, հատկապես, որ կստեղծվեին ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Բայց հիմա, երբ «իշխանականները»(քանի-որ բոլորը լսել են գերանի հին ու իմաստուն պատմություը)համախմբված են, մարգինալների իրարից անկախ ու անտեղյակ գործելը կարող է, շատ հաճախ, հեշտությամբ, օգտագործվել հոգուտ «իշխանավորների» ինչ-ինչ նպատակների... դառնան դրանց հասնելու բավականին հետաքրքիր միջոց...
Ասելս այն է, որ (Հրանտ Մաթևոսյանի ասածի պես)եթե համաշխարհային օվկիանոսն ու ծովերը մեզանից հեռու են, չի նշանակում, որ տեղատվություններն ու մակնթացությունները մեզ վրա չեն ազդում:

Աշոտ Ադամյան

Այս խորագրի վերջին նյութերը