Օգոստոսի 5-ի ժամը 4։20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան է ստացվել՝ Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից:
Ըստ Ոստիկանության պաշտոնական կայքի՝ ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը արագ տեղ է հասել, վնասազերծել ու բերման ենթարկել հանցագործներին: Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում արդեն պարզվել է, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը /համակարգում է 1998 թվականից/:
Հանցագործ ոստիկանները վնասազերծվել են

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: