Քաղաքական

05.08.2013 11:08


Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է

Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական շարժումը այժմ էլ նախաձեռնել է ավտոկանգառային անհնարազանդություն։ Այդ նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է ստաղծվել «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» անվանումով։

«Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,–ասված է խմբի հայտարարության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ շարժման անդամները որպես պայքարի միջոց որոշել են կիրառել քաղաքացիական անհնազանդությունը՝ «Չենք վճարելու անօրինական ավտոկանգառների համար» կարգախոսի ներքո:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը