Ազատամարտիկները նստացույց են իրականացնում նաև Վարդենիսում
Շուրջ երեք տասնյակ ազատամարտիկներ երեկվանից նստացույց էին իրականացնելու Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում տեղեկացրել է ազատամարտիկ, ՊՆ կենտրոնական ապարատում երկար տարիներ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Վոլոդյա Ավետիսյանը: Նա նշել է, որ իրենք շարունակում են իրենց պայքարը և Գյումրի քաղաքում նստացույց իրականացնելուց հետո հիմա էլ նստացույց են անում Վարդենիսում: Նստացույց հայտարարած ազատամարտիկներին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով հավաքվել են նաև մեծ թվով վարդենիսցիներ:
Նստացույցը ազատամարտիկները իրականացնում են քաղաքապետարանի հարակից տարածքում գտնվող այգում: «Մենք բոլոր շրջանները գնում ենք, Լեննականից հետո Վարդենիս եկանք, դրանից հետո կշարունակենք մյուս մարզերը: Քանի որ սա ինձ համար կարևոր տեղ է, ես 88 թվականին ստեղից եմ սկսել, որոշեցինք ստեղ գալ, հետո մյուս տեղերը կգնանք»:
Հարցին, թե քաղաքապետը, կամ Գեղարքունիքի մարզպետը եկել հանդիպե՞լ են արդյոք ազատամարտիկների հետ, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանել է՝ ոչ, ապա հավելել. «Ոչ մեկն էլ չի եկել, ոստիկաններն են մոտեցել, հարցրել են՝ ինչ միջոցառում է, ասել ենք՝ ազատամարտիկների նստացույցն է, թողել գնացել են»: Վոլոդյա Ավետիսյանը հայտնել է, որ իրենք դեռ երկու օր կմնան Վարդենիսում, որից հետո այլ մարզեր կգնան, իսկ տեղի ազատամարտիկները կշարունակեն հենց քաղաքապետարանի հարակից տարածքում իրենց նստացույցը:
Ազատամարտիկների նստացույցին է միացել նաև զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Զարուհի Ստեփանյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր որդու մահվանից հետո պետական ոչ մի աջակցություն չի ստացել: «Որդիս զոհվել է պատերազմի դաշտում, ոչ մի օգնություն չեմ ստացել: 50 հազար դրամ թոշակ եմ ստանում, որը ամոթ է, ավելի լավ է չտան»,- ասել է Զարուհի Ստեփանյանը:

Փայլակ Ֆահրադյան
Աղբյուրը՝ ԳԱԼԱ