Օգոստոսի 4-ին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին: ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Ռաֆ 4» և «ՎԱԶ-2102» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «ՎԱԶ-2102»-ի վարորդ 28-ամյա Մ. Ալավերդյանը մահացել է: «Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենայի վեց ուղևորներ, որոնց թվում եղել են նաև երեխաներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:
28-ամյա վարորդը մահացել է
Օգոստոսի 4-ին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին: ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Ռաֆ 4» և «ՎԱԶ-2102» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «ՎԱԶ-2102»-ի վարորդ 28-ամյա Մ. Ալավերդյանը մահացել է:
«Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենայի վեց ուղևորներ, որոնց թվում եղել են նաև երեխաներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: