Ն. Զոհրաբյան. «Մեկ-երկուսի բիզնեսի համար հազարավոր մարդիկ չեն զրկվի բարեգործական երթուղիներից»
«Ցավում եմ, որ փող աշխատելու մոլուցքով տարված որոշ մարդիկ հերթական անգամ փորձում են օգտագործել վարորդներին` իրենց բիզնես պրոեկտները առաջ մղելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով «Քինդ Դելյուքս» ընկերության վարորդների հայտարարությունը՝ նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք նախօրեին մամուլում տեղեկություններ կային, որ ընկերության Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղու վարորդները հայտարարել են, թե բողոքի ակցիա են կազմակերպելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամի բարեգործական երթուղիների դեմ, որոնք, ըստ իրենց, խանգարում են և թույլ չեն տալիս, որ մարդիկ օգտվեն վճարովի երթուղիներից:
Ըստ Ն. Զոհրաբյանի՝ աբսուրդ է` մարդիկ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ բարեգործության. «Այսինքն, այդ վարորդների ետևում կանգնած տերերի ու բիզնես բաժնետերերի բանաձևը հետևյալն է` դուք ձեր բարեգործությամբ, մարդկանց օգնելով, ովքեր սոցիալական այս ծայրահեղ ծանր վիճակում չեն կարողանում անգամ երթևեկելու համար վճարել, խանգարում եք մեզ փող աշխատել: Սա կատարյալ աբսուրդ է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Պատգամավորը հիշեցրեց, որ հիմնադրամի բարեգործական երթուղուց օգտվում են հազարավոր մեր հայրենակիցներ, ում համար անվճար այդ երթուղին ուղղակի փրկություն է այսօր: Եվ մեկ-երկուսի բիզնեսի համար հազարավոր մարդկանց զրկել այդ օժանդակությունից` դա, ըստ ԲՀԿ-ական գործչի, չի լինելու. «Բարեգործական երթուղին գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր հայրենակիցները դրա կարիքն ունեն: Իսկ երկիրը հասցված է այնպիսի ծայրահեղ, գրեթե սոցիալական կոլապսային վիճակի, որ, կրկնում եմ, հազարավոր ընտանիքների համար այս երթուղին լրջագույն օժանդակություն է:
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը օրական ստանում է այդ ընտանիքների, ուսանողների շնորհակալությունն ու խնդրանքը` չդադարեցնել երթուղին, որովհետև մարդիկ ի վիճակի չեն լինելու օգտվել վիճարովի երթուղիներից: Մեզ համար կա մեկ շահ և մեկ գերխնդիր` դա մեր հայրենակիցների հոգսը ինչ-որ կերպ թեթևացնելն է: Իսկ եթե որոշ մարդկանց բիզնես ծրագրերը չեն արդարանում, ուրեմն լավ մենեջերներ չեն, եթե իրենց բիզնես հաշվարկները կառուցել են ոչ գրագետ»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանն ու ավելացրեց` կամ էլ մեծ ռոմանտիկներ են, որ մտածել են, թե ժողովրդի բարեկեցությունն ամեն ժամ աճելու է, օր-օրի կառավարության մեր տնտեսական գիգանտները երկիրը դարձնելու են Սինգապուր, ու մարդիկ գերագույն հաճույքով օգտվելու են իրենց վճարովի երթուղիներից:
Ն. Զոհրաբյան. «Մեկ-երկուսի բիզնեսի համար հազարավոր մարդիկ չեն զրկվի բարեգործական երթուղիներից»
«Ցավում եմ, որ փող աշխատելու մոլուցքով տարված որոշ մարդիկ հերթական անգամ փորձում են օգտագործել վարորդներին` իրենց բիզնես պրոեկտները առաջ մղելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով «Քինդ Դելյուքս» ընկերության վարորդների հայտարարությունը՝ նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք նախօրեին մամուլում տեղեկություններ կային, որ ընկերության Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղու վարորդները հայտարարել են, թե բողոքի ակցիա են կազմակերպելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամի բարեգործական երթուղիների դեմ, որոնք, ըստ իրենց, խանգարում են և թույլ չեն տալիս, որ մարդիկ օգտվեն վճարովի երթուղիներից:
Ըստ Ն. Զոհրաբյանի՝ աբսուրդ է` մարդիկ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ բարեգործության. «Այսինքն, այդ վարորդների ետևում կանգնած տերերի ու բիզնես բաժնետերերի բանաձևը հետևյալն է` դուք ձեր բարեգործությամբ, մարդկանց օգնելով, ովքեր սոցիալական այս ծայրահեղ ծանր վիճակում չեն կարողանում անգամ երթևեկելու համար վճարել, խանգարում եք մեզ փող աշխատել: Սա կատարյալ աբսուրդ է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Պատգամավորը հիշեցրեց, որ հիմնադրամի բարեգործական երթուղուց օգտվում են հազարավոր մեր հայրենակիցներ, ում համար անվճար այդ երթուղին ուղղակի փրկություն է այսօր: Եվ մեկ-երկուսի բիզնեսի համար հազարավոր մարդկանց զրկել այդ օժանդակությունից` դա, ըստ ԲՀԿ-ական գործչի, չի լինելու.
«Բարեգործական երթուղին գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր հայրենակիցները դրա կարիքն ունեն: Իսկ երկիրը հասցված է այնպիսի ծայրահեղ, գրեթե սոցիալական կոլապսային վիճակի, որ, կրկնում եմ, հազարավոր ընտանիքների համար այս երթուղին լրջագույն օժանդակություն է:
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը օրական ստանում է այդ ընտանիքների, ուսանողների շնորհակալությունն ու խնդրանքը` չդադարեցնել երթուղին, որովհետև մարդիկ ի վիճակի չեն լինելու օգտվել վիճարովի երթուղիներից: Մեզ համար կա մեկ շահ և մեկ գերխնդիր` դա մեր հայրենակիցների հոգսը ինչ-որ կերպ թեթևացնելն է: Իսկ եթե որոշ մարդկանց բիզնես ծրագրերը չեն արդարանում, ուրեմն լավ մենեջերներ չեն, եթե իրենց բիզնես հաշվարկները կառուցել են ոչ գրագետ»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանն ու ավելացրեց` կամ էլ մեծ ռոմանտիկներ են, որ մտածել են, թե ժողովրդի բարեկեցությունն ամեն ժամ աճելու է, օր-օրի կառավարության մեր տնտեսական գիգանտները երկիրը դարձնելու են Սինգապուր, ու մարդիկ գերագույն հաճույքով օգտվելու են իրենց վճարովի երթուղիներից:
Աղբյուրը՝ Panorama.am