Սերժ Սարգսյանը կդադարեցնի արձակուրդը և կմեկնի Իրան
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին մեկնել էր արձակուրդ, որի մի մասն անց է կացրել արտերկրում:
Նախագահականից, սակայն, չէին մանրամասնել, թե կոնկրետ քանի՞ օր է Սերժ Սարգսյանի արձակուրդը տևելու։ Անհայտ է նաև, Իրան մեկնելուց հետո Սերժ Սարգսյանի արձակուրդը կշարունակվի՞, նա կվերադառնա՞ Հայաստան, թե ոչ։
Հատկանշական է նաև, որ Սերժ Սարգսյանը դրանից մոտ մեկ ամիս առաջ էր արձակուրդում։ Հունիսի 12–ին նա մեկնել էր արձակուրդ, որը ևս անց էր կացրել արտերկրում:

7or.am