Նվազել է մշտական բնակչության, ծնունդների, ամուսնությունների, ավելացել՝ ամուսնալուծությունների թիվը
ՀՀ 2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ՝ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 011.9 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 904.4 հազ. մարդ և գյուղականը` 1 107.5 հազ. մարդ:
Ինչպես «7oր»–ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2013թ. հունվարի 1-ի համեմատ (3 026.9 հազ. մարդ), 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 15 հազ. մարդով:
2013թ. հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը 1.3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Թեև, նախորդ տարվա համեմատ ծնվածների թիվը պակասել է։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012թ. հունվար-հունիսին գրանցվել է 19 330, իսկ 2013թ.՝ 18 802 ծնունդ։
Նախորդ տարվա համեմատ՝ նվազել է նաև ամուսնությունների թիվը։ 2012թ. հունվար-հունիսին գրանցվել է 9 217, իսկ 2013թ. 8 822 ամուսնություն։
Իսկ ամուսնալուծության դեպքերն ավելացել են։ Նախորդ տարի հունվար-հունիսին 1596 ամուսնալուծություն է եղել, իսկ այս տարրվա նույն ժամանակահատվածում՝ 1822։

7or.am