Լրահոս

03.08.2013 09:32


Ո՞ւմ են հաշվետվություն տալիս բուհերի ղեկավարները մսխած գումարների մասին

Ո՞ւմ են հաշվետվություն տալիս բուհերի ղեկավարները մսխած գումարների մասին

«Վերջին շրջանում, իրար հերթ չտալով, Հայաստանում թանկացան թե՛ սննդամթերքը, թե՛ ապրանքները, թե՛ ծառայությունները: Հիմա էլ բուհերը նկատելիորեն ավելացնում են ուսման վարձը: Ֆակուլտետներ կան, որոնցում այդ վարձը ավելացել է 200 հազար դրամով: Հարցը դիտարկենք երկու առումով` սոցիալական և գիտակրթական»,–գրում է «Հայոց Աշխարհ»–ը։

Թերթը մշում է, թե ուսման վարձի այս աննախադեպ ավելացումը մի սոսկալի բեռ է դառնալու մարդկանց ուսերին: «Հիշենք` սրանք նույն մարդիկ են, որոնք հրաժարվեցին վճարել 150 դրամ ուղեվճար: Իսկ ո՞ւր են ուղղվում հավաքված վիթխարի գումարները: Առաջին հերթին` վերանորոգումներին` երեսպատումներին, սալիկապատումներին, եվրալուսամուտներին, եվրադռներին, եվրաղեկավարներին: Բարելավվում են, այսպես ասած, ուսումնական պայմանները և հաճելի տեսքով բուհ ղեկավարելու զգացողությունները: Այդ պատճառով էլ շեշտը դրվում է հատկապես բուհի ադմինիստրատիվ հատվածի վրա: Եվ միայն ուսանողների ծնողների հաշվին: Սա է իրականությունը: Ո՞ւմ են հաշվետվություն տալիս բուհերի ղեկավարները մսխած գումարների մասին: Ուսանողներից հավաքում են, ուրիշի՞ն են հաշվետվություն տալիս: Ո՞ր ուսանողը կամ դասախոսը գիտե, թե ինչ են լինում դրանք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը