Աշխարհ

03.08.2013 00:00


«Մատվեևյան» շուկայում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում բերմանն ենթարկվածների թվում հայեր չկան

«Մատվեևյան» շուկայում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում բերմանն ենթարկվածների թվում հայեր չկան

Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում կայացել է ՌՀՄ ղեկավարության և Մոսկվա քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Մատվեևյան» շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո ստեղծված իրավիճակը:

Ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ անկարգությունների արդյունքում ուստիկանություն բերմանն ենթարկված քաղաքացիների թվում հայեր չկան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Պոդոլսկում Ճանապարհատրանսպորտային հայտնի պատահարի լուսաբանմանը ռուսական և հայկական զլմ-ների կողմից:

Կողմերը պայմանավորվեցին նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական նպատակ հետապնդելով ստեղծել փոխադարձ շփումների առավել արդյունավետ մեխանիզմ` ազգամիջյան բնույթ կրող հնարավոր միջադեպերը կանխարգելելու համար: Համաձայնություն ձեռք բերվեց նաև անցկացնել մի շարք համատեղ միջոցառումներ:

Ռուսաստանի հայերի միություն

Այս խորագրի վերջին նյութերը