Ավտոքաղաքացիական պատասխանատվության պետական ապահովագրությունից դժգոհում են մեծ մասամբ Ջավախքի բնակիչները, ովքեր վրացական պետհամարանիշով մեքենաներ են վարում, իսկ Հայաստանի սահմանը հատելուն պես նրանցից ԱՊՊԱ կտրոն են պահանջում: Կտրոնը պետք է փակցված լինի դիմապակուն: Վրաստանի սահմանը հատելիս ջավախքցիներն արդեն ստիպված են հարգել վրացական իշխանությունների պահանջը, այն է՝ դիմապակին մաքուր պետք է լինի, արգելվում է վրան ինչ-որ բան փակցնել: Դժգոհությունները մեծ են հատկապես միկրոավտոբուսների վարորդներից, ովքեր ամեն օր ստիպված են հատել հայ-վրացական սահմանը Բավրայի մաքսակետով, ու ամեն օր ստիպված են հարգել երկու երկրների իշխանությունների պահանջն էլ:
Այսօր Բավրայի անցակետում են հավաքվել վարորդներն ու դժգոհել, թե ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո իրենք «կրակն են ընկել»:
Այն մեքենաները, որոնք Հայաստանում ապահովագրված չեն, մուտք գործելուն պես ակտավորվում են: Վարորդներին առաջարկվում է հենց Բավրայի մաքսատանը ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերել ու կտրոնը փակցնել դիմապակուն:
«Հայաստան ենք գալիս տարվա մեջ մեկ անգամ, արժե՞ դրա համար ԱՊՊԱ կտրոն հանել, Վրաստանում էլ տուգանում են, թե ինչի՞ ես էդ թուղթը խփել ապակուդ: Հիմա մենք ի՞նչ անենք»,-ասել են Բավրայի անցակետում հավաքված վարորդները:
Երկու քարի արանքում