Անկարայի բողոքի նոտային Հայաստանի ԱԳՆ-ն ցավ է հայտնել
Օգոստոսի 1-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել դեպքի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի: Այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին սահմանին վիրավորված, ապա մահացած թուրք հովվի հետ կապված միջադեպի հարցով:
Հաղորդվում է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով բողոքի նոտան հղվել է Թբիլիսիում գտնվող դեսպանատան միջոցով։