Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքից հեռացավ հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԱզատԳասպարյանը։ Նա հուլիսի 30-ին էր տեղափոխվել հիվանդանոց, վիճակը գնահատվում էր միջին ծանրության։
Հուլիսի 31-ին նրան էր այցելել Տեր Շահե քահանա Հայրապետյանը և Սուրբ Հաղորդություն տվել:
Նշենք՝ «BRAVO.am»-ի հետ զրույցում Ազատ Գասպարյանի դուստրը՝ Նաիրի Գասպարյանը, հերքել էր լուրը, որ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Նա նշել էր, որ հայրը հիվանդանոցում է ողնաշարի վնասվածքի բուժումը շարունակելու նպատակով.
«Ցավեր ուներ, բայց իր ոտքով է գնացել հիվանդանոց: Շարունակում ենք կիսատ թողած բուժումը: Կարծում եմ՝ մի քանի օրից կգնանք տուն»,–ասել էր Ն. Գասպարյանը։
Կյանքից հեռացավ հայտնի դերասան Ազատ Գասպարյանը
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքից հեռացավ հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը։ Նա հուլիսի 30-ին էր տեղափոխվել հիվանդանոց, վիճակը գնահատվում էր միջին ծանրության։

7or.am