Դեռևս երկու շաբաթ առաջ ես բարձրացրել եմ այս հարցը և շարունակում եմ պահանջել` որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր ինձ ցույց տալ իրավական այդ հիմքը, համաձայն որի ինչ-որ մի ՍՊԸ-ի իրավունք է վերապահված ստանալ վարորդի անձնական տվյալները` անկախ նրանից, թե ո՞վ է կանգնած այդ ՍՊԸ-ի հետևում: Չկա նման իրավական հիմք, սա ուղղակի խայտառակություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է օրինական ինչ-որ ՍՊ ընկերության տրամադրել ՀՀ քաղաքացի-վարորդների անձնական տվյալները, նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, այս հարցը պետք է նախևառաջ իրավական դաշտում օրենսդրորեն կարգավորվեր, բայց նման բան չի արվել, ավելին` քաղաքացիների իրազեկումը այդ ընկերության կողմից զրո մակարդակի վրա է. «Ավելին` ինչ-որ տեսանյութ էին սարքել այս «քաղաքակիրթ» կարգի վերաբերյալ… Ես համաձայն եմ, որ այդ քաղաքակիրթ կարգը ներդրվի նաև Հայաստանում, որով իբրև թե օգոստոսի 1-ից ինքնաբուխ «պարկովշիկների» ինստիտուտը կվերանար, բայց ցույց տվեք ինձ Երևանում որևէ տեղ, որտեղ նախկինում «պարկովշիկները» եղել են, բայց այսօր արդեն վերացել են: Նման բան չկա, նույնիսկ ավելին` ես բազմաթիվ ահազանգեր եմ ստացել, որ եթե նախկինում նրանք 100 դրամ էին գանձում, ապա հիմա սակագնի փոփոխություն են արել և վարորդներից գանձում են 200 դրամ կայանման դիմաց»,- վրդովված պատմեց Ն.Զոհրաբյանը` «պարկովշիկների» այդ գործելաոճը բացատրելով նրանով, որ վերջիններս, թերևս, հետևում են «Փարկինգ Սիթի Սերվիսի» օրինակին: Կրկնեց` որևէ մեկը դեմ չէ, որ քաղաքացիներին մատուցվի կոնկրետ ծառայություն և կոնկրետ այդ ծառայության համար վճարի: Բայց այս դեպքում ավելի շատ են հարցերը. «Օրինակ, ես ուզում եմ հարց տամ` ի՞նչ ծառայություն է մատուցելու վարորդին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, երբ վարորդը կայանի այդ կարմիր գծանշումներով տեղերում` արդյո՞ք հսկելու է մեքենայի անվտանգությունը: Բնական է` ոչ: Այսինքն ստացվում է, որ ինչ-որ մեկը եկել քաղաքում կարմիր գծեր է քաշել ու դրա դիմաց ուզում է հարստանալ… Ամոթ է, բավական է կեղեքեն այս ժողովրդին»,- նշեց պատգամավորը՝ նշելով, որ սա մեծ աղմուկ է բարձրացնելու, այդ իսկ պատճառով հորդորեց սթափվել և քանի ուշ չէ ուշքի գալ։ «Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը»,-ընդգծել է ԲՀԿ պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյան
Դեռևս երկու շաբաթ առաջ ես բարձրացրել եմ այս հարցը և շարունակում եմ պահանջել` որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր ինձ ցույց տալ իրավական այդ հիմքը, համաձայն որի ինչ-որ մի ՍՊԸ-ի իրավունք է վերապահված ստանալ վարորդի անձնական տվյալները` անկախ նրանից, թե ո՞վ է կանգնած այդ ՍՊԸ-ի հետևում: Չկա նման իրավական հիմք, սա ուղղակի խայտառակություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է օրինական ինչ-որ ՍՊ ընկերության տրամադրել ՀՀ քաղաքացի-վարորդների անձնական տվյալները, նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, այս հարցը պետք է նախևառաջ իրավական դաշտում օրենսդրորեն կարգավորվեր, բայց նման բան չի արվել, ավելին` քաղաքացիների իրազեկումը այդ ընկերության կողմից զրո մակարդակի վրա է.
«Ավելին` ինչ-որ տեսանյութ էին սարքել այս «քաղաքակիրթ» կարգի վերաբերյալ… Ես համաձայն եմ, որ այդ քաղաքակիրթ կարգը ներդրվի նաև Հայաստանում, որով իբրև թե օգոստոսի 1-ից ինքնաբուխ «պարկովշիկների» ինստիտուտը կվերանար, բայց ցույց տվեք ինձ Երևանում որևէ տեղ, որտեղ նախկինում «պարկովշիկները» եղել են, բայց այսօր արդեն վերացել են: Նման բան չկա, նույնիսկ ավելին` ես բազմաթիվ ահազանգեր եմ ստացել, որ եթե նախկինում նրանք 100 դրամ էին գանձում, ապա հիմա սակագնի փոփոխություն են արել և վարորդներից գանձում են 200 դրամ կայանման դիմաց»,- վրդովված պատմեց Ն.Զոհրաբյանը` «պարկովշիկների» այդ գործելաոճը բացատրելով նրանով, որ վերջիններս, թերևս, հետևում են «Փարկինգ Սիթի Սերվիսի» օրինակին:
Կրկնեց` որևէ մեկը դեմ չէ, որ քաղաքացիներին մատուցվի կոնկրետ ծառայություն և կոնկրետ այդ ծառայության համար վճարի: Բայց այս դեպքում ավելի շատ են հարցերը.
«Օրինակ, ես ուզում եմ հարց տամ` ի՞նչ ծառայություն է մատուցելու վարորդին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, երբ վարորդը կայանի այդ կարմիր գծանշումներով տեղերում` արդյո՞ք հսկելու է մեքենայի անվտանգությունը: Բնական է` ոչ: Այսինքն ստացվում է, որ ինչ-որ մեկը եկել քաղաքում կարմիր գծեր է քաշել ու դրա դիմաց ուզում է հարստանալ… Ամոթ է, բավական է կեղեքեն այս ժողովրդին»,- նշեց պատգամավորը՝ նշելով, որ սա մեծ աղմուկ է բարձրացնելու, այդ իսկ պատճառով հորդորեց սթափվել և քանի ուշ չէ ուշքի գալ։ «Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը»,-ընդգծել է ԲՀԿ պատգամավորը։
Նյութն ամբողջությամբ՝ Panorama.am-ում