«Դա պետք է ոչ թե տուրք, այլ դրամաշորթություն գրվեր». Ավտովարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ
Արդեն 2 օր է՝ վարորդները զանգերով հեղեղում են «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը։ Վերջինի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում հայտնել է, որ օրական 30–40 զանգ են ստանում։ Վարորդները բողոքում են այս օգոստոսի 1–ից Երևանում ներդրված ավտոկայանատեղիների նոր համակարգից։
Համաձայն դրա՝ կարմիր կետագծերով սահմանված հատուկ վայրերում մեքենան կայանելու համար վարորդները 1 ժամվա համար պետք է վճարեն 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12 հազար դրամ:
Նոր համակարգը, սակայն, վարորդների մոտ բազմաթիվ հարցեր և դժգոհություններ է առաջացրել։ Բացի դրանից, «Աքիլլես» ՀԿ նախագահի խոսքերով, կան նաև օրենսդրական բացեր։
–Ո՛չ պայմանագիրը կա, ո՛չ մրցույթին ենք ծանոթ, թե ոնց է անցկացվել, ո՛չ մի բան չունենք։ Ունենք արդեն փաստի առաջ կանգնած անձինք և «Փարքինգ Սիթի Սերվիզ» ընկերություն։ Չկա՛ օրենք, որով սահմանվել է այդ տուգանքը։ Չկա՛ օրենք, որով սահմանվել է այն կարգը, որի համաձայն վարորդին պետք է ենթարկեն պատասխանատվության։ Օրենքում նաև գրված չէ, որ մեկ տարվա համար վճարվող գումարը վերաբերում է ընթացիկ տարվան։ «Փարքինգ Սիթի Սերվիզ»–ից ասում են՝ եթե քաղաքացին դեկտեմբերի 30–ին վճարում է 1 տարվա համար, դա գործելու է ընդամենը 1 օր,–ասել է Էդ. Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր սեփական կարգն է մշակել, որով5000 դրամ տուրք է սահմանում կայանման համար չվճարելու դիմաց, բայց իրականում, Էդ. Հովհաննիսյանի խոսքերով, դա պետք է ոչ թե տուրք, այլ դրամաշորթություն գրվեր։
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հավաստիացումներին, թե ավտոկայանատեղիների համար սահմանված գումարները կսկսեն գանձվել ոչ թե օգոստոսի 1–ից, այլ սեպտեմբերից, երեկվանից արդեն վարորդները, փաստորեն, տուգանքների ակտեր են ստանում։ «Աքիլլես» ՀԿ–ի նախագահն ասել է.
–Տարոն Մարգարյանն ու «Փարքինգ Սիթի Սերվիզ»–ի տնօրինությունն իրար կողքի նստած էին, երբ նա այդ հայտարարությունն արեց։ Իսկ հիմա Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներն ինձ ասում են՝ դե հա, արել է հայտարարությունը, բայց դե, տնտեսվարող սուբյեկտ է, ինչ կուզի՝ կանի։
Նույն թեմայով «7օր»–ը զրուցել է նաև Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հետ։ Նա ավտոկայանատեղիների համար գումար գանձելու սահմանված այս կարգը ժամանակավրեպ է համարում։
–Վարորդները բողոքում են, որ փող են շորթում անհասկանալի ձևով։ Իբր թե լուծում են տալիս, բայց այդ լուծումը ես չեմ տեսնում։ sms–ներով և տերմինալների միջոցով կայանման համար վճարում կատարելու մասին մենք կարող ենք խոսել 30 տարի անց միայն։ Մեզ մոտ հիմա այդ տեխնոլոգիական կուլտուրան ռեալ չէ։ Պետք է ավելի առարկայական մեթոդներ կիրառվեն,–մեզ հետ զրույցում ասել է Ա. Պողոսյանը։
Իսկ Տարոն Մարգարյանի հայտարարության և դրա անտեսման մասին մեր հարցին նա հետևյալ կերպ է պատասխանել։
–Գոյություն ունի կառավարող կուսակցություն։ Թե իրենց ներսում ինչ է կատարվում, մեզ չի հետաքրքրում։ Մենք հետևանքները մեր մաշկի վրա ենք զգում։ Հզոր մարդիկ իրար մեջ վերաբաշխումներ են անում, իսկ մեզ պետք է, որ այդ հզորությունները սահմանափակվեն, և մեր իրավունքները չոտնահարվեն։
«Դա պետք է ոչ թե տուրք, այլ դրամաշորթություն գրվեր». Ավտովարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ
Արդեն 2 օր է՝ վարորդները զանգերով հեղեղում են «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը։ Վերջինի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում հայտնել է, որ օրական 30–40 զանգ են ստանում։ Վարորդները բողոքում են այս օգոստոսի 1–ից Երևանում ներդրված ավտոկայանատեղիների նոր համակարգից։
Համաձայն դրա՝ կարմիր կետագծերով սահմանված հատուկ վայրերում մեքենան կայանելու համար վարորդները 1 ժամվա համար պետք է վճարեն 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12 հազար դրամ:
Նոր համակարգը, սակայն, վարորդների մոտ բազմաթիվ հարցեր և դժգոհություններ է առաջացրել։ Բացի դրանից, «Աքիլլես» ՀԿ նախագահի խոսքերով, կան նաև օրենսդրական բացեր։
–Ո՛չ պայմանագիրը կա, ո՛չ մրցույթին ենք ծանոթ, թե ոնց է անցկացվել, ո՛չ մի բան չունենք։ Ունենք արդեն փաստի առաջ կանգնած անձինք և «Փարքինգ Սիթի Սերվիզ» ընկերություն։ Չկա՛ օրենք, որով սահմանվել է այդ տուգանքը։ Չկա՛ օրենք, որով սահմանվել է այն կարգը, որի համաձայն վարորդին պետք է ենթարկեն պատասխանատվության։ Օրենքում նաև գրված չէ, որ մեկ տարվա համար վճարվող գումարը վերաբերում է ընթացիկ տարվան։ «Փարքինգ Սիթի Սերվիզ»–ից ասում են՝ եթե քաղաքացին դեկտեմբերի 30–ին վճարում է 1 տարվա համար, դա գործելու է ընդամենը 1 օր,–ասել է Էդ. Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր սեփական կարգն է մշակել, որով 5000 դրամ տուրք է սահմանում կայանման համար չվճարելու դիմաց, բայց իրականում, Էդ. Հովհաննիսյանի խոսքերով, դա պետք է ոչ թե տուրք, այլ դրամաշորթություն գրվեր։

7or.am