Լրահոս

02.08.2013 13:09


Տարոն Մարգարյանը կամ բացահայտ ստում է, կամ այս անգամ էլ նրան «քցել են»

Տարոն Մարգարյանը կամ բացահայտ ստում է, կամ այս անգամ էլ նրան «քցել են»

Օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվեց մի շարք հեռուստակընկերություններով հայտարարեց, որ ավտոկայանատեղիների համար սահմանված գումարը կգանձվի ոչ թե օգոստոսի 1-ից, այլ անհրաժեշտ է հետաձգել եւս մեկ ամսով: Տարոն Մարգարյանը դա հիմնավորեց ամառային սեզոնով եւ այն հանգամանքով, որ վճարի մասին հանրային իրազեկումը լավ չի կատարվել:

Ի հակառակ Տարոն Մարգարյանի այս հայտարարության, այսօր պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, որ հենց այսօրվանից գանձվելու է ավտոկայանատեղիների համար սահմանված գումարները:
Այս կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Փոխարենը zham.am-ը զրուցեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի հետ:

Վերջինս փաստեց, որ իրենք երեկ մեկ տասնյակից ավել զանգեր են ստացել քաղաքացիներից, ովքեր ցանկացել են իմանալ` ի վերջո օգոստոսից է վճարումը, թե՞ սեպտեմբերից: Այդ հարցի պատասխանը Թամարա Պողոսյանը փորձել է ճշտել անձամբ Տարոն Մարգարյանից, ով եւս մեկ անգամ հաստատել է խորհրդակցության ժամանակ արված իր հայտարարությունը` ասելով, որ չնայած գրավոր որեւէ որոշում չկա, բայց կա ներքին պայմանավորվածություն այս ծառայությունը իրականացնող կազմակերպության հետ, որ սահմանված գումարը գանձելու ժամկետը երկարձգվելու է:
Ստացվում է` այս մասով Տարոն Մարգարյանը կամ բացահայտորեն ստել է քաղաքացիներին կամ` իրեն հերթական անգամ «քցել է» մասնավոր հատվածը: Միաժամանակ, չենք կարծում, թե Տարոն Մարգարյանը տեղյակ չէ «նորությունից», հետեւաբար առնվազն տարօրինակ է այս թեմայով նրա լռությունը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը