Սերժ Թանգյանը հերթական անգամ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
Հուլիսի 29-ին Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ» ամֆիթատրոնում կայացած համերգի ժամանակ «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ ՍերժԹանգյանըմիջազգային հանրությանը և ԱՄՆ կառավարությանը հերթական անգամ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Asbarez.com-ը: Թանգյանն իր կոչն ուղղել է «Զեփյուռի նման» երգի ուղեկցությամբ։
«Պատկերացնո՞ւմ եք, որ միջազգայինհանրությանմաս դառնալ ցանկացողներըլռեինՀոլոքոստիմասին, ինչպեսլռեցին 1915-23 թվականներին, երբԹուրքիայիկառավարությունըհայ, հույնևասորիբնակչությաննկատմամբցեղասպանությունիրագործեց: Պատկերացրեք, որԱՄՆ-ըկանգներնացիստականԳերմանիայիկողքինուասեր, որժխտումէՀոլոքոստըևերբեքայդեզրըչիօգտագործիքաղաքականությանմեջ»,–ասել է Թանգյանը՝ ընդգծելով, որ հայերը զգում են նույնը, ինչ կզգային Լոս Անջելեսում ապրող հրեաները, եթե ԱՄՆ կառավարությունից չլսեին հոլոքոստ բառը:
–Դանույնն է, որ ԱՄՆ կառավարությունըչիօգտագործում «ցեղասպանություն» բառը,–ընդգծել է ռոք երգիչը։
Սերժ Թանգյանը հերթական անգամ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
Հուլիսի 29-ին Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ» ամֆիթատրոնում կայացած համերգի ժամանակ «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը միջազգային հանրությանը և ԱՄՆ կառավարությանը հերթական անգամ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Asbarez.com-ը: Թանգյանն իր կոչն ուղղել է «Զեփյուռի նման» երգի ուղեկցությամբ։
«Պատկերացնո՞ւմ եք, որ միջազգային հանրության մաս դառնալ ցանկացողները լռեին Հոլոքոստի մասին, ինչպես լռեցին 1915-23 թվականներին, երբ Թուրքիայի կառավարությունը հայ, հույն և ասորի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրագործեց: Պատկերացրեք, որ ԱՄՆ-ը կանգներ նացիստական Գերմանիայի կողքին ու ասեր, որ ժխտում է Հոլոքոստը և երբեք այդ եզրը չի օգտագործի քաղաքականության մեջ»,–ասել է Թանգյանը՝ ընդգծելով, որ հայերը զգում են նույնը, ինչ կզգային Լոս Անջելեսում ապրող հրեաները, եթե ԱՄՆ կառավարությունից չլսեին հոլոքոստ բառը:
–Դա նույնն է, որ ԱՄՆ կառավարությունը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը,–ընդգծել է ռոք երգիչը։
7or.am