Թուրքիայի ԱԳՆ–ն դատապարտել է հայ–թուրքական սահմանին հովվի սպանությունը
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադառնալով հայ–թուրքական սահմանին հովվի սպանությանը՝ հայտարարել է, թե հարևան երկրների հետ հարաբերություններում և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Հայաստանին անհրաժեշտ է առողջ մտածելակերպ պահպանել:
«Մենք խստիվ դատապարտում ենք սահմանը լիովին պատահական հատած Թուրքիայի անմեղ քաղաքացու վրա կրակելն ու անհամաչափ ուժ կիրառելը»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ–ն։
Հիշեցնենք, որ Թուրք հովվի վրա կրակ էր արձակվել հուլիսի 31-ի երեկոյան, երբ նա փորձել էր անցնել Հայաստանի սահմանը, ըստ թուրքական աղբյուրների՝ անասուններին հետ բերելու։ Նշենք, սակայն, որ ըստ եղած տեղեկությունների՝ թուրք հովիվը չի ենթարկվել սահմանապանների նախազգուշացումներին, կրակել է և փորձելէ խորանալ ՀՀ տարածք։
Թուրքական կողմը Հայաստանի տարածքից արդեն վերցրել է հայկական կողմը հսկող ռուս սահմանապահների կողմից վիրավորված, ապա մահացած հովիվի դին։

7or.am