Աշխարհ

02.08.2013 20:30


ԱՄՆ նախկին պետքարտուղարը հերքել է Ռումինիայի նախագահի օգնականի հետ սիրավեպի վերաբերյալ լուրերը

ԱՄՆ նախկին պետքարտուղարը հերքել է Ռումինիայի նախագահի օգնականի հետ սիրավեպի վերաբերյալ լուրերը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը հերքել է լուրերը ժամանակին Ռումինիայի նախագահի օգնական, այժմ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Կորինա Կրետուի հետ սիրավեպի մասին լուրերը։ Ավելի վաղ Guccifer ծածկանվամբ հաքերը կոտրել էր Փաուելի էլեկտրոնային հասցեն և «Ֆեյսբուքի» անձնական էջը՝ հրապարակելով մի շարք նամակներ։

76-ամյա Փաուելը հայտարարել է, որ Կրետուի հետ ծանոթացել է մոտ 10 տարի առաջ և մի քանի տարի նամակագրական կապի մեջ է եղել վերջինիս հետ։

«Ժամանակի ընթացքում այդ էլեկտրոնային նամակները դարձան խիստ անձնական, սակայն դա սիրավեպ չի եղել։ Չի եղել ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա»,–ասված է Փաուելի հայտարարության մեջ, ով նախորդ տարի իր կնոջ՝ Ալմայի հետ նշել է իրենց ամուսնության 50-րդ հոբելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը