Լրահոս

02.08.2013 10:02


Հայ-թուրքական սահմանը հատել փորձած թուրք հովվի մահվան հանգամանքները

Հայ-թուրքական սահմանը հատել փորձած թուրք հովվի մահվան հանգամանքները

Թուրքական կողմը Հայաստանի տարածքից վերցրել է նախօրեին սահմանը հատելու ժամանակ հայկական կողմը հսկող ռուս սահմանապահների կողմից վիրավորված, ապա մահացած հովիվի դին։ Նա փորձել էր Թուրքիայից անցնել Հայաստանի տարածք՝ իր անասուններին հետ բերելու համար։
Ռազմինֆոն, հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալութունը, գրել է, որ Աքյաքայի գյուղապետ Օսման Ուղուրլուն, Արփաչայ շրջանի ղեկավար Ջան Աքսոյն ու Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հայաստանյան կողմի հետ համապատասխան արձանագրություն կազմելով, վերցրել են 35-ամյա Մուսթաֆա Ուլքերի դին ու շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է Էրզրում, որտեղ պետք է դիահերձում իրականացվի։ Թուրքական աղբյուրը նաև լուսանկար է տարածել, որում երևում է, թե ինչպես են դին շտապօգնության մեքենան դնում։
Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել մահվան մասին տեղեկությունը՝ միայն նշելով, որ ներկայում հետաքննություն է ընթանում, որի արդյունքների վերաբերյալ հավելյան կտեղեկացվի։
Հայ-թուրքական սահմանի նշյալ հատվածը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի Հայաստանի վարչությունը։
Թուրք հովվի վրա կրակ էր արձակվել հուլիսի 31-ի երեկոյան, երբ նա փորձել էր անցնել Հայաստանի սահմանը, ըստ թուրքական աղբյուրների, անասուններին հետ բերելու։ Ըստ եղած տեղեկությունների՝ թուրք հովիվը չի ենթարկվել սահմանապանների նախազգուշացումներին, կրակել է և փորձել է խորանալ ՀՀ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը