Լրահոս

01.08.2013 17:00


Նաիրա Ա.-ն իրացրել է կեղծ ալկոհոլային խմիչքներ

Նաիրա Ա.-ն իրացրել է կեղծ  ալկոհոլային  խմիչքներ
Հուլիսի 31-ին, ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի 5-րդ հանրակացարանի բնակչուհի 1982 թ. ծնված Նաիրա Ա.-ն իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ:
Փաստը ստուգելու կապակցությամբ նույն օրը, ժամը 23.55-ին, ոստիկանության ծառայողները եղել են նշված հասցեում, որտեղ Նաիրա Ա.-ն իր կացարանում ներկայացրել է 6 շիշ 0,5 լ տարողությամբ «Արմյանսկայա կրեպոստ» տեսակի կոնյակ, 15 շիշ 0,5 լ տարողությամբ «Տալկա» տեսակի օղի և 72 շիշ 1 լ տարողությամբ պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի ըմպելիքներ:
Պարզվել է, որ կոնյակների ակցիզային դրոշմանիշերը կեղծ են, իսկ զովացուցիչ ըմպելիքների պիտակների վրա բացակայում են արտադրանքի հոլոգրաֆիկ ակցիզները:
Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վերավաճառելու համար իրեն տվել է 1972 թ. ծնված Անահիտ Կ.-ն, որը օգոստոսի 1-ին, ժամը 02.00-ին, իր բնակարանում, ոստիկանության ծառայողներին է ներկայացրել 72 շիշ 1 լ տարողության առանց ակցիզային դրոշմանիշի, պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի զովացուցիչ ըմպելիքներ:
Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վաճառելու նպատակով իրեն է տվել ոմն Արա:
Հայտնաբերված խմիչքները վերցվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը