Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանության Կենտոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստ ԱրգիշտիԿիվիրյանն ազատ է արձակվել: Նա այնտեղ է գտնվել շուրջ 3 ժամ։
Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստները փորձում էին Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 7–րդ օրը նստացույց հայտարարածների համար վրաններ տեղադրել, սակայն ոստիկանությունն արգելեց։ Ոստիկանների և ակտիվիստների միջև բախում է տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկաններին հաջողվել է «առևանգել» երկու վրանները և թաքցնել ոստիկանական մեքենայում։ Բախման ժամանակ ակտիվիստ կանանցից մեկն ուշագնաց էր եղել, իսկ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատճառաբանել էր, թե Կիվիրյանն անօրինական գործողությունների կոչ է արել և փորձել վրան տեղադրել առանց թույլտվության։
–Վարչական իրավախախտումների մասին օրենքի համապատասխան՝ կենթարկենք պատասխանատվության,–ասել էր Օսիպյանը։
Իր հերթին Կիվիրյանը պնդել էր, որ իրեն առևանգել են։
Արգիշտի Կիվիրյանին ազատ են արձակել
Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանության Կենտոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել: Նա այնտեղ է գտնվել շուրջ 3 ժամ։

7or.am