Եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը Արագածոտնի մարզի մի շարք դպրոցներում քրդերենի դասավանդումն իսկական եզդիների հանդեպ նոր որս է անվանել, որի հետևում անհայտ ուժեր են կանգնած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա պնդել է, որ եզդի քուրդ ազգություն գոյություն չունի: Նա բարբաջանք է համարել այն, որ եզդիներն ուզում են քրդերեն սովորել:
–Եթե քուրդ են, թող իրենց մոլլան ունենան: Սգո ու հարսանեկան բոլոր արարողությունները մեր շեյխերն են անում: Եթե քուրդ են, ինչո՞ւ են «յան»-ով գրվում։Սրանով փորձում են պարզապես ծաղրել մեզ,-ասել է Ա. Թամոյանը՝ պնդելով, որ այսօր Հայաստանում ընդամենը մեկ քուրդ ընտանիք է բնակվում։
Նա նաև Հայաստանի իշխանություններից պահանջել է թույլ չտալ եզդիների իրավունքների ոտնահարում:
Ազիզ Թամոյանի խոսքերով՝ Հայաստանից եզդիներն էլ են արտագաղթում աշխատանք չունենալու պատճառով։
–Եզդի երիտասարդների մեծ մասը գնում է՝ տունուտեղը վաճառելով, որովհետև էլ չեն վերադառնալու,–ասել է Ա. Թամոյանը՝ հավելելով, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանից շուրջ 6000 եզդի է արտագաղթել.
–Հայաստանում 50-60 հազար եզդի է եղել, իսկ այսօր մնացել էշուրջ 35 հազարը։
Հայաստանից եզդիներն էլ են արտագաղթում
Եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը Արագածոտնի մարզի մի շարք դպրոցներում քրդերենի դասավանդումն իսկական եզդիների հանդեպ նոր որս է անվանել, որի հետևում անհայտ ուժեր են կանգնած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա պնդել է, որ եզդի քուրդ ազգություն գոյություն չունի: Նա բարբաջանք է համարել այն, որ եզդիներն ուզում են քրդերեն սովորել:
–Եթե քուրդ են, թող իրենց մոլլան ունենան: Սգո ու հարսանեկան բոլոր արարողությունները մեր շեյխերն են անում: Եթե քուրդ են, ինչո՞ւ են «յան»-ով գրվում։ Սրանով փորձում են պարզապես ծաղրել մեզ,-ասել է Ա. Թամոյանը՝ պնդելով, որ այսօր Հայաստանում ընդամենը մեկ քուրդ ընտանիք է բնակվում։
Նա նաև Հայաստանի իշխանություններից պահանջել է թույլ չտալ եզդիների իրավունքների ոտնահարում:
Ազիզ Թամոյանի խոսքերով՝ Հայաստանից եզդիներն էլ են արտագաղթում աշխատանք չունենալու պատճառով։
–Եզդի երիտասարդների մեծ մասը գնում է՝ տունուտեղը վաճառելով, որովհետև էլ չեն վերադառնալու,–ասել է Ա. Թամոյանը՝ հավելելով, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանից շուրջ 6000 եզդի է արտագաղթել.
–Հայաստանում 50-60 հազար եզդի է եղել, իսկ այսօր մնացել է շուրջ 35 հազարը։
7or.am