ՀՀԿ–ն վստահ է՝ Ասոցացման համաձայնագիրն արտագաղթի խնդիրն էլ կլուծի
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում վստահություն է հայտնել, որ ԵՄ–ի հետ կնքվելիք ազատ առևտրի ասոցացման համաձայնագիրը Հայաստանից արտագաղթի խնդիրը լուծելու նոր հնարավորություններ է տալու:
– Համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկրում ներդրումներ կլինեն, և աշխատատեղեր կստեղծվեն, որն էլ կլուծի արտագաղթի խնդիրը,–ասել է Գ. Մինասյանը:
Նա նաև հայտարարել է, որ չափազանց մեծ է նոյեմբերի վերջին Հայաստանի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման հավանականությունը։
–Հայաստանը ռազմաքաղաքական վեկտորի առումով ունի հստակ կողմնորոշում՝ ՀԱՊԿ-ը։ Մեզ համար կարևոր է ունենալ Ռուսաստան, և Ռուսաստանի համար նույնքան կարևոր է ունենալ հզոր Հայաստան։ Հայաստանը ռազմաքաղաքական այլ կոմնորոշում, բացի ՀԱՊԿ-ից, չի կարող ունենալ: Բայց Եվրոպական ինտեգրացիան մնում է Հայաստանի համար կարևոր քաղաքական ուղղություն,–միաժամանակ հավելել է նա։

7or.am