Տնտեսական

01.08.2013 11:00


Այսօրվանից կարմիր գծանշումներով հատվածներում կայանելը վճարովի է

Այսօրվանից կարմիր գծանշումներով հատվածներում կայանելը վճարովի է

Օգոստոսի 1-ից Երևանի փողոցների կարմիր գծանշումներով հատվածներում, որոնք առանձնացված վճարովի կայանատեղիներն են, գործելու են ավելի վաղ սահմանված սակագները:
- մեկ ժամի համար` 100 դրամ
- մեկ օրվա համար` 500 դրամ
- մեկ շաբաթվա համար` 1000 դրամ
- մեկ ամսվա համար` 2000 դրամ
մեկ տարվա համար (մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12 000 դրամ:
Կանգառի համար (մինչև 5 րոպե) գումար չի գանձվելու: Կանգառի և կայանման ընթացքը վերահսկվելու է տեսախցիկներով:
Նախատեսված տուրքը չի գանձվելու նաև 24:00-9:00-ն կայանելու համար: Հիշեցում` այս գները սահմանվել են քաղաքապետարանի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. N557-Ն որոշումով:
Վարորդներին ի գիտություն` տուրքը հնարավոր կլինի վճարել անկանխիկ` Telcell տերմինալների, բանկային փոխանցումների, SMS-ի միջոցով և այլ տարբերակներով:

Այս խորագրի վերջին նյութերը