Իսպանիայում աղետի ենթարկված գնացքի մեքենավարը չի իմացել այդ ճանապարհահատվածում թույլատրված առավելագույն արագության մասին
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպեստելա քաղաքի մոտ աղետի ենթարկված գնացքի հավանական մեղավորը՝ գնացքի մեքենավար Ֆրանսիսկո Խոսե Գարսոնը, հայտարարել է, թե այնքան խելագար չէր, որ միտումնավոր թույլ տար՝ գնացքն աղետի ենթարկվեր, և միացրել է բոլոր արգելակները գնացքը կանգնեցնելու նպատակով:
Նա նաև հայտարարել է, թե շրջադարձին է հասկացել, որ նման արագությամբ բարեհաջող չի կարող անցնել, և արել է այն, ինչ պետք է աներ: Նա նաև նշել է, որ առաջին անգամ էր գնացքը վարում այդ երթուղով, և տեղյակ չի եղել, որ այդ ճանապարհահատվածում թույլատրված առավելագույն արագությունը 80 կմ/ժ է:
Արժե նշել նաև, որ գնացքի ինքնագրիչի վերծանումից պարզվել է, որ ամբաստանյալը աղետի պահին հեռախոսով զրուցելիս է եղել: Ֆրանսիսկո Խոսե Գարսոնը, սակայն, հերքել է դա՝ նշելով, որ նման բան չի հիշում:
Գնացքավարին մեղադրում են թույլատրված արագությունը գերազանցելու պատճառով անզգուշությամբ 79 մարդու մահվան պատճառ դառնալու համար: Հիշեցնենք, որ իսպանական գնացքի աղետի ենթարկվելու հետևանքով զոհվել էր 79 մարդ: