Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ
Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը մշակվել էՏվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամերկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը: Եթե միջազգային պահուստային ակտիվներըպահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստների և արտարժութայինիրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբարտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների ևպարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը: Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլարտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա:
Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը բաղկացած է չորս բաժիններից, որոնքներկայացվում են առանձին աղյուսակների տեսքով: Առաջին բաժնում ներկայացվում են երկրի արտարժութային ակտիվները, երկրորդ և երրորդ բաժիններում` արտարժութային միջոցների կանխատեսվող և պայմանական հոսքերը կարճաժամկետում (ինչպես արտահոսքերը,այնպես էլ ներհոսքերը), իսկ չորրորդ բաժինը պարունակում է տեղեկատու հոդվածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն:
Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ