Վրաստանի իշխանությունները տարհանում են Սենակե քաղաքի բնակիչներին
Վրաստանի Արևմուտքում գտնվող Սենակե քաղաքը շարունակում է մնալ ջրի տակ: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, ջրհեղեղի պատճառով որոշում է ընդունվել սկսել կանանց և երեխաների տարհանումը:
Ջրի մակարդակը Ռուսթավելի, Ճավճավաձե փողոցներում և Խաղաղության պողոտայում հասնում է 50սմ–ի, տեղ-տեղ՝ 80–ի:
Հեղեղվել են տասնյակ շինությունների առաջին հարկերը և առևտրային տարածքները:
Այս պահին Սենակեում կաթվածահար է ավտոմոբիլային հաղորդակցությունը, քաղաքի որոշ հատվածներում անջատված է էլեկտրականությունը, բարդ իրավիճակ է ստեղծվել քաղաքին հարակից Ախասոփելի, Նոսաիրի և Տեկալի գյուղերում:
Տեղի բնակիչները պնդում են, որ վերջին 40 տարում այդպիսի ջրհեղեղ չի եղել: Սենակեում հորդառատ անձրևները շարունակվում են: