Լրահոս

31.07.2013 15:50


Տարոն Մարգարյանը պնդել է, որ ինքը «գծատեր» չէ

Տարոն Մարգարյանը պնդել է, որ ինքը «գծատեր» չէ

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց էր կազմակերպել Նոր Նորքի տարբեր զանգվածներում: Շրջայցի ժամանակ 168.am-ը Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում մամուլում շրջանառվող տեսակետներն ու տեղեկություններն այն մասին, թե ինքը «գծատեր» է, և հասարակական տրանսպորտի թանկացումն առաջին հերթին իր համար է շահավետ: Ի պատասխան՝ Տարոն Մարգարյանն ասաց, թե ինքը «գծատեր» չէ. «Այն հայտարարությունները, որ Ավան վարչական շրջանում տրանսպորտի երթուղիները Տարոն Մարգարյանինն են, նման բան չկա: Էդ ամենը կարող եմ փաստաթղթերով ու փաստերով ֆիքսեմ: Ինձ համար զարմանալի է, որ նման բաներ են ասում»,- ասաց նա: 168.am-ի դիտարկմանը, թե՝ ասում են, որ «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ-ն հենց Ձեզ է պատկանում, Երևանի քաղաքապետն այսպես արձագանքեց. «Ես շատ ՍՊԸ-ներ, կազմակերպություններ, սպասարկման օբյեկտներ կարող եմ նշել, որոնց վրա գրված է «Տարոն», դա ի՞նչ է, նշանակում է՝ ի՞մն են: Հարցը նաև այս կողմից պետք է դիտարկենք, հասկանանք»: Նա հավաստիացրեց, որ այն լուրերը, թե ինքը «գծատեր» է, հերյուրանքներ են միայն և շահարկվում են «որոշ անձանց» կողմից. «Շահարկում են, որ Ավան վարչական շրջանում ինչքան խանութներ կան` իմն են, ինչ կա Ավանում՝ Տարոն Մարգարյանինն է: Ո՛չ, նման բան չկա: Ես ապրում եմ Ավանում, մեծացել եմ, իմ կյանքը Ավանում է եղել, ընտրվել եմ բնակիչների կողմից թաղային ղեկավար: Ու այն վստահությունը, որ Ավանի բնակիչները ունեն… բայց դա չի նշանակում, թե Ավանն իմ սեփականությունն է, այն Ավանի ու երևանցիների սեփականությունն է»,- նշեց Տարոն Մարգարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/07/31/257757.html
Տարոն Մարգարյանի հետ զրույցի մանրամասները 168.am-ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը