Լրահոս

31.07.2013 15:12


ՀՀ կառավարությունը կստեղծի արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ

ՀՀ կառավարությունը կստեղծի արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ

ՀՀ կառավարության օգոստոսի 1–ի նիստի օրակարգում ներառված է Ֆինանսների նախարարությանը սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում արտա­բյու­ջե­տա­յին միջոցների բանկային հաշվի բացման հարցը։ Այն գործելու է մինչև 2014 թվա­կա­նի դեկտեմբերի 30-ը։

Ինչպես «7օր»–ը տեղեկանում է կառավարությունից, սա արվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ՀՀ ֆինանսների նախա­րա­րու­թյանը տրամադրվող դրամաշնորհային միջոցների շրջանառությունն ապահովելու նպատակով։

Նախագծի ընդունմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը կհաշվառի ծրագրի իրականացման նպատակով տրամադրվող դրամաշնորհային միջոցները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը