Քաղաքացիական պայքարը անհնար է առանց քաղաքական պայքարի
Վերջերս ձեռքիս տակ ընկավ մի հայտնի լրատվական ռեսուրսի հոդվածներից մեկը (չնայած դա առաջին դեպքը չի ու միակ ռեսուրսը, որը այդ տեսակ միֆեր է տարածում): Այն, որ հոդվածը գրված էր պատվերով` ի շահ իշխանության, կասկած չէր հարուցում: Ըստ հոդվածագրի պարզվում է, որ այդ հաղթանակը ուսանողության ակտիվ գործունեության հետևանք է, բայց դե մենք գիտենք, որ դա այնքան էլ այդպես չի: Դա քաղաքացիական հասարակության հաղթանակն էր, որի կորիզը կազմեց հայ երիտասարդությունը: Երկրորդ, հոդվածում հիշել էին ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին և Դաշնակցություն կուսակցությունների երիտասարդներին (պետք է նշեմ նաև հոդվածում արծարծված այն միտքը, որ շարժմանը մասնակցող երիտասարդները ասում էին, որ իրենց պահանջները միայն սոցիալական բնույթի են, բայց քաղաքական կոչերով էլ էին հանդես գալիս):
Այստեղ հարց է ծագում. հարգելի հոդվածագիր, բա դուք ինչու՞ եք քաղաքականացնում, նշելով այս կամ այն քաղաքացու կուսակցական ու քաղաքական հայացքների պատկանելիությունը: Եվ հետո, հոդվածագրի կողմից անգրագիտություն է չիմանալ, որ քաղաքացիական պայքարը անհնար է առանց քաղաքական պայքարի, քանի որ այն բոլոր բացասական կողմերը, որի դեմ պայքարում է քաղաքացիական հասարակությունը, գալիս է հասարակության շահերը ոտնահարող քաղաքական կուրսից:
Երրորդ, ու երևի թե ամենազազրելի միտքն այն էր, որ իբր թե երիտասարդությունը գործիք էր հանդիսացել ինչ-որ մեկի համար, բայց ում համար` հոդվածում նշված չէր: Շատ բնական է, եթե այդպիսի բան լիներ, ապա կնշվեր, թե այդ ում ձեռքին երիտասարդությունը գործիք հանդիսացավ:
Փոքրիկ զգուշացում այն բոլոր ԶԼՄ-երին ու պատվերով աշխատող լրագրողներին. մի՛ փորձեք ՀՀ քաղաքացու ձեռքբերումն ու հաղթանակը ոտնատակ անել ի շահ Ձեր պատվիրատուի: Անկախ այն բանից, որ իշխանական տիրույթում ստեղծվել է «Երկու Հայաստանների»՝ իրական և հայլուրյան պատկերացում, կա մեկ Հայաստանի Հանրապետություն ու բոլորս այս դեպքում մեկ նավի մեջ ենք: Խորտակվելուց բոլորս ենք խորտակվելու ու այստեղ ոչ մի պատվերով հոդված չի օգնի:
P. S. ՀՀ քաղաքացինե՛ր, տեր եղեք Ձեր պայքարի արդյունքին: Վերջապես պետք է սովորեք հաղթանակի համը ճաշակելուն:

Մերի Մովսիսյան