Լրահոս

31.07.2013 12:03


Թռուցիկներ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին

Թռուցիկներ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին

Այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստները թռուցիկներ են բաժանել քաղաքապետարանի աշխատակիցներին։ Դրանցում ներկայացված է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունների պահանջը։

Ինչպես ակտիվիստներից Լենա Նազարյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում, քաղաքապետարանի աշխատակիցները դժկամությամբ են ընդունել իրենց թռուցիկները։

«Նախ, մարդիկ չէին ժպտում, ավելին՝ շատ լարված, դժգոհ, բարկացած դեմքի արտահայտությամբ արագ-արագ խուճապահար սկսում էին բարձրանալ դեպի մուտքը, որ հանկարծ իրանց թռուցիկ չհասնի: Այ մարդիկ, հո դուք չտես չե՞ք, ի՞նչ է նշանակում խոժոռված դեմքով հրել արմունկով ու արագ փախնել... ո՞վ է ձեզ տենց հուշտ արել, որ շնչակտուր, գլխակորույս, ամեն ինչ մոռացած….

Բա որ մուտքի մոտ դրեցին աղբարկղ: Այն մարդիկ, ովքեր պատահաբար վերցնում էին, միանգամից հասկանում էին, որ թռուցիկը պետք է ցուցադրաբար ճմռթել ու գցել աղբարկղը, որ ինֆոն ներս չթափանցի ու չտարածվի։ Իհարկե, բոլորն էլ նորմալ մարդիկ են, այլ պայմաններում գուցե շատ էլ բարեկիրթ ու հաղորդակից, բայց «կարող ա պատուհանից նայում են՝ թռուցիկ վերցնում են, թե՞չէ» միտքը նրանց դարձնում է կոպիտ, դժգոհ, նյարդային, հոգնած ու անզոր»,–նկարագրել է նա:

Թռուցիկներ բաժանելուն զուգահեռ այսօր ևս քաղաքապետարանի մոտ շարունակվում է նստացույցը։

Ժամը 17:00-ից էլ Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկի կանգառում նույնաբովանդակ թռուցիկներ են բաժանվել ուղևորներին և վարորդներին։

Երեկոյան հնարավոր է Հենրիկ Նավասարդյանին պատկանող 18 համարի ավտովոբուսի գծին ուղղված թիրախային գործողություն։

Իսկ Ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում ավանդական քննարկումից հետո նախատեսված է երթ դեպի քաղաքապետարան՝ նստացույցի մասնակիցներին աջակցելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը