Լրահոս

31.07.2013 20:53


ԵԱՀԿ հերթական դիտարկումը շփման գծում

ԵԱՀԿ հերթական դիտարկումը շփման գծում

Հայ–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ն հուլիսի 31-ին մոնիթորինգ կիրականացնի: Մոնիթորինգը կիրականացվի Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի և սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի ուղղությամբ:

Հայկական կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Խրիստո Խրիստովը:

Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորն ու Իրժի Աբերլեն: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մոնիթորինգին չի մասնակցի:

Առաջին տարեկեսի ընթացքում Ադրբեջանը ավելի քան 7030 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 9 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

Այս խորագրի վերջին նյութերը