Լրահոս

31.07.2013 11:32


Մեղայականով ներկայացել է ոստիկանություն. տուժողը մահացել է

Մեղայականով ներկայացել է ոստիկանություն. տուժողը մահացել է

Հուլիսի 30-ին՝ ժամը 12։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1979թ. ծնված Նվեր Աբելյանը:

Նույն օրը՝ ժամը 12։45-ին, Ն. Աբելյանի մայրը հաղորդում է տվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում որդու նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խ.-ն, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է որդուն և պատճառել մարմնական վնասվածքներ ու դեպքի վայրից դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Աշոտ Խ.-ն նույն օրը՝ ժամը 12։35-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Նույն օրը՝ ժամը 23։35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նվեր Աբելյանը մահացել է:

Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Աշոտ Խ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը