Լրահոս

31.07.2013 11:32


Հայաստանում ոջլոտները պակասել են, սուր աղիքային հիվանդները՝ ավելացել. պաշտոնական վիճակագրություն

Հայաստանում ոջլոտները պակասել են, սուր աղիքային հիվանդները՝ ավելացել. պաշտոնական վիճակագրություն

2013թ. մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոջլոտության դեպքերը նվազել են։

Ինչպես «7օր»–ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, արձանագրվել է ոջլոտության 11 դեպք՝ բոլորն էլ՝ 0–14 տարեկանների մոտ։

2012թ. մայիսին ոջլոտության 26 դեպք էր արձանագրվել, որոնցից 21–ը՝ 0–14 տարեկանների մոտ։

2013թ. մայիսին ավելացել են նաև դիզենտերիայի մանրէակրի, կապույտ հազի, մենինգոկոկային վարակի, կարմրուկի, վիրուսային հեպատիտի, վերին շնչուղիների սուր վարակների, գրիպի, քոսի դեպքերը։

Նախորդ տարվա մայիսի համեմատ, 2013թ. նույն ժամանակահատվածում 185–ով ավելացել է նաև սուր աղիքային հիվանդների թիվը։

Փոխարենը կտրուկ նվազել են հատկապես ՁԻԱՀ–ի, ՄԻԱՎ–ի դեպքերը։

2012թ. մայիսին արձանագրվել էր ՁԻԱՀ–ով հիվանդացության 20, իսկ 2013թ. մայիսին՝ ընդամենը 7 դեպք։

ՄԻԱՎ–ով հիվնադների թիվը նախորդ տարի 31 էր, իսկ ա՛յս տարի՝ 3։ Նախորդ տարվա մայիսին արձանագրված ՄԻԱՎ վարակակիրներից մեկը եղել է 0–14 տարեկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը