Լրահոս

31.07.2013 11:29


Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք

Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում բնակիչներից ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` օձեր են նկատվել Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բակում, Լոռու մարզում` Վանաձորի Ֆիդայինների 16 տան բակում:

Ուսումնասիրությունների արդյունքում օձեր չեն հայտաբերվել:

*****

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգերով փրկարարներն օձեր են հայտնաբերել Գեղարքունիքի մարզում` Վարդենիսի Բաղրամյան 311 տանը հարակից անասնագոմի դիմաց, Վայոց ձորի մարզի Կամոյի թիվ 3 տան նկուղում:

Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը