Մեզ սպասում է «ռուսամետներ»-«արեւմտամետներ» տիտանական բախում
Եթե միտումը ճիշտ եմ հասկանում, ապա մեզ սպասում է «ռուսամետներ»-«արեւմտամետներ» տիտանական բախում՝ գեղոյական-գավառական «ինտելեկտուալիզմի» ողջ թշվառ պերճանքով հանդերձ:
Երկուստեք մառազմները գտնվում են հրետանային նախապատրաստության փուլում: Եթե սկսվի բուն ճակատամարտը, ապա սա իսկական դավադրության կարող է վերաճել ՀՀ անկախության հանդեպ, որի պահպանումը բացառում է կտրուկ շարժումները դեպ այս կամ այն կողմ: Ընդ որում՝ «զավեշտն» այն է, որ ծայրահեղ արեւմտամետության արդյունքը կարող է լինել ռուսական ազդեցության կտրուկ աճը (ինչպես օրինակ ռուսական բազաների պայմանագրի երկարաձգումը հետեւեց նախաձեռնողական քաղաքականության փուլին), իսկ ռուսամոլների կողմից ծավալվող մառազմը, ինչպես միշտ, հանգեցնելու է հակառուսականության աճին բոլոր ադեկվատ մարդկանց մոտ:
Եթե այս միտումն իրոք ծավալվի, ապա, կարծում եմ՝ հայաստանակենտրոն, երրորդ ուժի բացառման մտածողության կրողները պիտի պատրաստ լինեն, որ երկու ճակատով էլ դիմադրեն: Ընդ որում՝ իրականում ճակատը մեկն է, քանզի էությամբ, մտածողության որակով, կառուցվածքով «մետությունները» նույնն են՝ միայն անուններն են տարբեր:
Չմոռանանք, որ հայկական ռուսամետությունը պամականորեն հայկական արեւմտամետության ձեւափոխումն է (Իսրայել Օրի), իսկ այսօրվա արեւմտամետներից շատ-շատերը ճամբարափոխ ռուսամոլներ են եւ նույնիսկ ռուսախոսներ (կազուս՝ Իգոր Մուրադյան):

Հրանտ Տեր–Աբրահամյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/?ref=logo