Քաղաքական

30.07.2013 16:59


Քաղաքացիական հասարակությունը չի կարող կայուն լինել կամ զարգանալ, եթե քաղաքական ուժեր կամ կուսակցություններ չլինեն

Քաղաքացիական հասարակությունը չի կարող կայուն լինել կամ զարգանալ, եթե քաղաքական ուժեր կամ կուսակցություններ չլինեն

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու մարդիկ, երբ քաղաքականությունով են զբաղվում, փորձում են ներկայացնել` քաղաքականությունով չեն զբաղվում: Եթե փորձում եք գոյություն ունեցող ռեսուրսի բաշխման կամ վերաբաշխման գործընթացում մասնակցություն ունենալ, ապա դուք միանշանակ զբաղվում եք քաղաքանությունով:

Մի քանի բան էլ քաղաքացիական հասարակության ու քաղաքական ուժերի կամ կուսակցությունների մասին: Քաղաքացիական հասարակությունը չի կարող կայուն լինել կամ զարգանալ, եթե քաղաքական ուժեր կամ կուսակցություններ չլինեն: Եթե քաղաքական ուժեր կամ կուսակցություններ չլինեն, ապա իշխանությա հիմնական հարվածի թիրախ է դառնալու քաղաքացիական հասարակությունը, իսկ վերջինս այդքան էլ կազմակերպված չէ, որպեսզի հարվածներին դիմանա: 2008թ. սկսած երկար ժամանակ ՀԱԿ-ը հանդիսացել է հենց այն քաղաքական ուժը, որը իր վրա է վերցրել իշխանության կողմից հիմնական հարվածները, իսկ դա իր հերթին հնարավորություն է ստեղծել փոքր քաղաքացիական խմբերին առավել ակտիվ լինել:

Քաղաքացիական հասարակության համար կարևոր է բուֆերային ուժի առկայությունը, որպեսզի հարվածները ամբողջությամբ իր վրա չվերցնի, հետո` անկազմակերպ լինելով չի էլ կարող տանել բոլոր հարվածները: Մյուս տարբերակն էլ այն է, որ քաղաքացիական հասարակությունը դառնա քաղաքական ուժ կամ կուսակցություն, որը զարգացման ավելի վատ սցենար է: Մի խոսքով, քաղաքական ուժերի կամ կուսակցությունների առկայությունը բխում է քաղաքացիական հասարակության շահերից, նույնիսկ, եթե վերջիններս իրենց գործառույթը լավ չն կատարում»:

Այս խորագրի վերջին նյութերը