Կարծիք

30.07.2013 10:29


Արշակ Զաքարյան.

Արշակ Զաքարյան.

Ցավը նրանումն է, որ պետական պաշտոնյան, ում անունը նույնիսկ չգիտեին ակտիվիստները, ով կոչված է հոգալու մեր սիրելի քաղաքի մասին, նույնիսկ չի հասկանում, որ այդ «կաբինետն» էլ, այդ Եվրապատուհանն էլ՝ այդ վարագույրով հանդերձ, ոչ թե իրենն է, այլ մերը` հանրությանը, քանի որ կառուցվել, գնվել և գոյություն ունի հենց մեր մուծած հարկերի, տուգանքների և այլ վճարումների հաշվին: Ինքն իր հագուկապով ու ամեն ինչով տվյալ պաշտոնում էլ հենց նույն հանրության ծառան է, քանի որ կրկին սնվում ու ապրում է հենց մեր հաշվին:

Ակնհայտ է նաև այն, որ նա տեսնելով իր ծառայակիցների պահվածքը ու նրանց անպատժելիությունը՝ չի էլ կասկածում, որ նման անհեթեթ պահվածքի համար իրենոչ միայն կհեռացնեին նորմալ պետությունում, այլ նույնիսկ պատասխանատվության կենթարկեին: Ի՞նչ է նշանակում, որ նա ոչ միայն նորմալ երևույթ է համարում մեր կողմից իրեն տրված պետական գրասենյակում ծխելը, այլ նաև զարմանում է, երբ նրան հայտնում են, որ աղբը պետական շենքի պատուհանից փողոց մարդկանց գլխին թափելը անընդունելի է: Զարմացած հարցնում է՝ բա ու՞ր պիտի թափի մոխիրը, երբ իմ 6–ամյա տղան էլ գիտի այդ հարցի պատասխանը: Այն կոչվում է ՄՈԽՐԱՄԱՆ, պարո՛ն պաշտոնյա, անվան արմատում հենց մոխիր բառն է, կա նման բան, և այն օգտագործվում է մոխրի` աղբի համար...

Արշակ Զաքարյան

Այս խորագրի վերջին նյութերը