Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի հաջողությունից հետո ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ որպես պայքարի տրամաբանական շարունակություն՝ պետք է պահանջել Տարոն Մարգարյանիհրաժարականը և հասնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացմանը:
«7օրը» փորձեց պարզել այդ պայքարի շրջանակներում ակտիվորեն ներգրավված ակտիվիստների կարծիքներն այս հարցի կապակցությամբ:
Ըստ ակտիվիստ Ռուզաննա Գևորգյանի՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն բաց հարթակ է ստեղծել բոլոր նրանց համար, ովքեր այդ խնդիրը համարում են իրենցը. յուրաքանչյուր խումբ կարող է ինքնակազմակերպվել և ձևակերպել իր պահանջը:
Մեր հարցին՝ կպաշտպանի՞ արդյոք Ռուզաննան Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցն անհատապես, ոչ որպես նախաձեռնության անդամ, նա պատասխանեց.
–Այո՛, եթե ինչ–որ խումբ կա, որն այդ պահանջը կներկայացնի, ես համարում եմ, որ Տարոն Մարգարյանին պատասխանատվության ենթարկելը նույնպես համապատասխանում է այս շարժման տրամաբանությանը, որովհետև նա կայացրել է անօրինական, մարդու սոցիալական իրավունքները ոտնահարող որոշումներ:
Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի հրաժարականները պահանջող Սևակ Մամյանի խոսքերով՝ ցանկացած ապօրինի որոշում կայացնող պետք է ենթարկվի պատասխանատվության. «Պետք է ուղղակի հասկանալ՝ պատասխանատվության ինչ ձև ենք ընտրում, եթե հրաժարականը ընկալենք որպես պատասխանատվության ձև, ապա ես համաձայն եմ հրաժարականի պահանջի հետ»։
Նարեկ Բաբայանի կարծիքով քաղաքապետը (և ոչ միայն նա) վաղուց է ապացուցել իր հակասահմանադրականությունն ու հակաօրինականությունը.
–Ցավոք, մեր հանրությունն առայժմ հանդուրժում է նման իրավիճակը, այնպես որ, այս հնգօրյա պայքարի համատեքստում նման խնդիր դնելը տեղին չեմ համարում: Տարակենտրոն, չկուսակցականացված պայքարով, որին ակտիվորեն մասնակցել է մոտ 2000 երիտասարդ, նման խնդիր ձևակերպելը կլիներ մեծ սխալ: Նույն տրամաբանությամբ կարելի է կանգ չառնել Տարոնի վրա և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց դա անել առանց կառուցվածքի, ոչ մասշտաբային շարժմամբ՝ անիմաստ է: Այնպես որ, կարծում եմ՝ դրված պահանջներն ավելի իրատեսական են թե՛ կատարման, թե՛ պահանջողների ռեսուրսների տեսանկյունից:
Նարեկն ավելացրեց, սակայն, որ ներկայիս Հայաստանում պետք չէ բացառել ցանկացած զարգացում, քանի որ առկա է վերևից եկող մեծ ճնշում. «Ֆիզիկայից հայտնի է, որ, օրինակ, ջուրը ճնշման տակ կարող է 100 աստիճանում էլ չեռալ, բայց «ճեղքվածք» առաջանալու պարագայում սկսում է եռալ պայթյունով»:
Քաղաքապետի հրաժարականն ակտիվորեն պահանջող Արեգ Գևորգյանի կարծիքով Տարոն Մարգարյանն իր գործողություններով ապացուցեց, որ կոմպետենտ քաղաքապետ չէ։
–ՀՀԿ-ի ընտրությունները կեղծելուց և Տարոն Մարգարյանի հայտարարագրված միլիոնների աղբյուրը չբացահայտելուց հետո արդեն կային բոլոր հիմքերը այս ընտրություններն անօրինական ճանաչելու և նոր ընտրություններ անցկացնելու համար։ Թե՛ տրանսպորտի, թե՛ աղբահանության և թե՛ շինարարական ոլորտներում ապօրինությունների միակ պատճառը հանցավոր կառավարումն է: Հետևաբար, այդ խնդիրների լուծումը և հետագայում դրանց կրկնության բացառումը կարող է տեղի ունենալ միայն պատասխանատու պաշտոնյաներին հեռացնելուց և պատասխանատվության ենթարկելուց հետո: Այս դեպքում նվազագույն նպատակը պետք է հանդիսանա Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը, իսկ առավելագույնը` հանցավորության մեջ թաթախված հանրապետականների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից:
Հիշեցնենք, որ «7 օրի» հարցման համաձայն՝ քվեարկողների 89 տոկոսը կողմ են Տարոն Մարգարյանի հրաժարականին ու Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացմանը։
Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի հաջողությունից հետո ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ որպես պայքարի տրամաբանական շարունակություն՝ պետք է պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը և հասնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացմանը:

7or.am